Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 
  • Քառյակը հնգյա՞կ է դարձել

    Քառյակը հնգյա՞կ է դարձել

    08.05.2014| 15:04
    ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է, թե իր կուսակցության անդամները վերջերս մասնակցել են ոչիշխանականների քառյակի հանդիպմանը: Մարգարյանը նշել է, թե ՕԵԿ-ի և քառյակի միջև տեղի է ունեցել համագործակցություն` «Ժառանգություն» խմբակցությունում կայացած քառյակի հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցը: Ասվածից կարելի է ենթադրել, որ քառյակն այլևս հանդես կգա «հնգյակի» կամ «4+1»-ի ձևաչափով:
  • ՀՀԿ լրացրեց թափուր տեղերը

    ՀՀԿ լրացրեց թափուր տեղերը

    08.05.2014| 11:25
    ԱԺ ՀՀԿ խմբակցությունը նոր ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, նոր քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին:
  • Գագիկ Ծառուկյանը բացառում է որևէ հետքայլ

    Գագիկ Ծառուկյանը բացառում է որևէ հետքայլ

    06.05.2014| 12:51
    ԲՀԿ քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է ԱԺ ներկայացվելիք կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ-ի դիրքորոշման հարցը:
  • Գագիկ Ծառուկյանը իր «տղամարդկային» խոսքն ասել-գնացել է

    Գագիկ Ծառուկյանը իր «տղամարդկային» խոսքն ասել-գնացել է

    06.05.2014| 12:20
    Երեկ ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ Գագիկ Ծառուկյանը եկել, ու իր «տղամարդկային» խոսքն ասել-գնացել է:
  • Մի Գալուստի կարիք էլ կա

    Մի Գալուստի կարիք էլ կա

    29.04.2014| 00:42
    ՀՀԿ-ում առանձին պայքար է ընթանում, թե ով է դառնալու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, եթե Գալուստ Սահակյանն ընտրվի ԱԺ նախագահ: Բանն այն է, որ Կորյուն Նահապետյանը ներկայանում է հայտնի ՀՀԿ-ականներին, այդ թվում և՝ Տարոն Մարգարյանին, ու «հորս արև» երդվում, որ չէր ուզում «դառնալ արդարադատության նախարար, մամուլն էր գրում, просто» ինքն իրեն տեսնում է ԱԺ-ում:
  • Քաղաքական տուն-տունիկի վնասները

    Քաղաքական տուն-տունիկի վնասները

    28.04.2014| 14:49
    Այսօր ԱԺ-ում Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ն այլևս ընդդիմություն է: Փաստորեն, Հայաստանում քաղաքականությունը տուն-տունիկ խաղալու պես մի բան է դարձել: Պարզապես, եթե տունտունիկ խաղացող երեխաները ձգտում են հասունության, քաղգործիչներին դուր է գալիս մանկամիտ երևալը: Առաջինների դեպքում խաղը վտանգավոր չէ` հանդիսատեսը չի խաբվում, երեխաներն ամեն ինչ մանկական պարզությամբ են անում: Երկրորդներն են վտանգավոր, երբ անմեղսունակի դիմակի տակ կարող են մի ողջ երկրի ու ժողովրդի ճակատագրի հետ խաղալ:
  • Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին

    Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին

    25.04.2014| 19:01
    ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին: Նա հիշեցրել է իր ղեկավարած կուսակցության` քաղաքական կոալիցիայի մաս չկազմելու որոշման մասին և նշել, որ հիմք ընդունելով ՕԵԿ քաղխորհրդի որոշումը հայտարարում է իր հրաժարականի մասին:
  • Ով կգործուղվի Ազգային ժողով

    Ով կգործուղվի Ազգային ժողով

    25.04.2014| 00:20
    ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանի` էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո պատգամավորի հերթական մանդատը բաժին է հասնելու Վահրամ Մկրտչյանին: Նա եղել է ԱԺՄ-ական, ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ, 2012-ից էլ ՀՀԿ անդամ է:
  • «Հանրապետականները» կհավաքվեն շաբաթ օրը

    «Հանրապետականները» կհավաքվեն շաբաթ օրը

    23.04.2014| 11:16
    ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, ըստ Henaran.am-ի, նախատեսված է շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին: Գործադիր մարմնի նիստերը նշանակում և վարում է ՀՀԿ նախագահը: Նիստում կքննարկվեն ներքաղաքական հարցեր:
  • Որ չորրորդ նախագահը բողոքելու առիթ չունենա

    Որ չորրորդ նախագահը բողոքելու առիթ չունենա

    22.04.2014| 16:18
    Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով իրենց առաջարկած փոփոխություններին, նշեց, որ ունենք երեք նախագահ: Նա հիշեցրեց, որ առաջին նախագահը դժգոհ է երկրորդից և երրորդից, երկրորդը՝ առաջինից ու երրորդից, երրորդը՝ առաջինից ու երկրորդից: